Կանխատեսումներ
Կրքեր օղակի մեջ կամ` ով է Ձեր հլու ծառան
Հին չինական աստղագետները պնդում էին, որ մարդկանց 12 խմբերից յուրաքանչյուրը նմանվում է իր կենդանակերպի նշանի կենդանուն` հոգեբանական և վարքային դրսևորումներով ու հակումներով։ Առնետ, Ցուլ, Վագր, Կատու, Վիշապ, Օձ, Ձի, Այծ, Կապիկ, Աքաղաղ, Շուն, Վարազ, ասել կուզե` 12 տիպի կանայք և տղամարդիկ, միմյանց հետ կազմում են փոխհարաբերությունների 144 տարբերակ։
Սակայն նրանցից միայն 24-ը, որոնք ամենակրքոտն ու վտանգավորն են, մըտնում են այն կարևոր օղակի մեջ, որին վեկտորական օղակ են անվանում։ Նրանք բոլորն էլ, չնայած իրենց կազմած աստղակերպերի տարբերությանը, վեկտորական օղակի առումով բնութագրվում են հարաբերությունների միևնույն տիպով, ավելի կոնկրետ` մի նշանը «տերն» է, մյուսը` «ծառան»։
ՈՎ ՈՒՄ «ՏԵՐՆ» Է
Սովորաբար մարդկային փոխհարաբերությունները լակմուսի դեր են կատարում, այսինքն` կիզակետին հասնելիս կամ փակուղի մտնելիս դրանք, որպես կանոն, հակվում են դեպի հակառակ կողմը։ Վեկտորական օղակի մեջ գտնվող աստղակերպի նշանների հարաբերություններն ընդհանուր առմամբ նման տատանումների չեն ենթարկվում։ Դրանք զարգանում են մի ուղղությամբ, այսինքն` պտտվում են օղակի ներսում, ընդ որում, էներգիան «տիրոջից» փոխանցվում է «ծառային»։«Տեր» և «ծառա» զույգերը հեշտությամբ կարելի է մտապահել, եթե կարողանանք ինչպես հարկն է պատկերացնել դրանց կենդանաձևաբանական պատկերները։ Օրինակ, Առնետները «ղեկավարվում են» Կապիկների կողմից, Այծերը «ոտնատակ են» տալիս Օձերին, Վագրերը Վիշապներին, Ձիերը «հոշոտում են» Այծերին, Ցուլերը «կոտոշահարում են» Վագրերին, Շները «կծում են» Ցուլերին, Աքաղաղները «կըտցահարում են» Շներին, Վիշապները «հիպնոսի են ենթարկում» Կատուներին, Վարազները «սարսափեցնում են»«սմբակների տակ են գցում» Վարազներին, սակայն «վախենում են» Առնետներից, որոնք «կրծոտում են» Ձիերի սմբակները։
Ճակատագրական սեր
Երբ վեկտորական «տեր» և «ծառա» զույգի ներկայացուցիչների միջև զգացմունքներ են առաջանում, այդ զգացմունքներից բռնկված սերը ճակատագրական է դառնում։ Նրանց հարաբերություններն ընտանեկան առագաստի ներքո նմանվում են ականապատ դաշտում իրականացվող զորավարժությունների։ Պայթունն անխուսափելի է, սակայն ոչ-ոք չգիտե, թե այն երբ վրա կհասնի։Մի հոդվածի շրջանակներում անհնար է ներկայացնել վեկտորական շրջանի ներսում առկա բոլոր զույգերի փոխհարաբերությունները, սակայն կփորձենք ներկայացնել դրանցից ամենագունեղները, որոնք մտել են համաշխարհային պատմության մեջ։
Ժորժ Սանդ (Առնետ) և Ալֆրեդ դը Մյուսե (Ձի)
Ձիու, Առնետի և Աքաղաղի տարում ծընվածները ցուցադրական կյանք են վարում` իրենց վրա հրավիրելով ողջ հանրության ուշադրությունը։ Այդ իսկ պատճառով Ժորժ Սանդի և Ալֆրեդ դը Մյուսեի երկու տարի տևած սիրավեպը համայն Ֆրանսիայի հետաքրքրության առարկան էր դարձել։ Այս հիրավի գեղեցիկ սիրո պատմության մասին տասնյակ գրքեր ու հոդվածներ են գրվել։ Նույնիսկ եկավ մի պահ, երբ գրաքննադատներն ու պատմաբանները բաժանվեցին երկու հակառակորդ բանակների` «մյուսեականների» և «սանդականների», որոնց միջև թեժ բանավեճեր էին ծավալվում, թե ո՞վ էր մեղավոր բուռն սիրավեպի այդչափ տխուր վերջաբանի համար։Ահա թե ինչ էր գրում Ժորժ Սանդը Մյուսեին. «Մնա՛ս բարով, մնա՛ս բարով, իմ սեր, ես չեմ ուզում քեզ լքել և չեմ ուզում այլևս լինել կողքիդ... Ես քեզ այլևս չեմ սիրում` ես քեզ պաշտում եմ և կպաշտեմ հավիտյանս հավիտենից... Մնա՛ս բարով, գնա՛, հեռացի՛ր, միայն մի մտածիր, թե ես չեմ տառապում։ Գեթ այդ նախադասությունն էլ բավական է, որ ես ավելի տառապեմ, իմ սե՛ր, իմ կյա՛նք, իմ սի՛րտ, իմ եղբա՛յր, իմ արյո՛ւն, հեռացի՛ր, բայց հեռանալիս սպանի՛ր ինձ»։ Մյուսեն Սանդի զգացմունքային հեղեղին պատասխանեց ընդամենը մեկ, բայց շատ խորը նախադասությամբ. «Քո գրկում եղավ մի պահ, որի մասին հիշելը մինչ օրս ինձ խանգարում է և կխանգարի այլ կնոջ հետ մերձենալ»։
Այդ խենթ սիրային կապին վերաբերող վեպերը հեղեղեցին ֆրանսիական գրականության էջերը։ Ալֆրեդ դը Մյուսեն գրեց «Դարի զավակի խոստովանությունը», Ժորժ Սանդն ի պատասխան գրեց «Տղամարդը և կինը» վեպը, դը Մյուսեի եղբայրը` Պոլը, գրեց «Կինը և տղամարդը» վեպը և, վերջապես, Լուիզա Կոլեն ի պատասխան բոլորի գրեց «Նրանք» վեպը։ Ժորժ Սանդի և Ալֆրեդ դը Մյուսեի փոխհարաբերությունների վեկտորական օղակն իր ոլորապտույտի մեջ ներգրավեց շատ ու շատ մարդկանց։
Նիկոլայ Գումիլև (Շուն) և Աննա Ախմատովա (Ցուլ)
Այս զույգի ամուսնական կյանքը երկու տարուց էլ կարճ տևեց։ Անձամբ Գումիլևն իրենց հարաբերությունները որակեց որպես սիրային պատերազմ։ Նիկոլայ Ստեպանովիչը «Օձ վարժեցնողը» բանաստեղծության մեջ գրեց.
«...Եթե ինձ վիճակված է մեռնել վարժեցնողի մահով,
Ապա գիտեմ, որ Ձեզ գերող այդ հրեշի ձեռքով պետք է ես մահանամ...»
Իսկ Աննա Անդրեյևնան իր ամուսնուն ձոնեց հետևյալ տողերը.
«Իսկ դու կարծում էիր, թե ես էլ եմ նրանցից, ում կարելի է մոռանալ,
Ու թե գնաս, հեկեկալով ու ողբալով կկոխրճվեմ աշխետ ձիու սմբակների՞ց,
Սխալվում ես, ո՛վ, անիծված... թող դժոխքի արժանանաս...»
1921 թ. օգոստոսի 16-ին իր նախկին ամուսնու հասցեին արված անեծքն Ախմատովան լրացրեց ևս մեկ երկիմաստ բանաստեղծությամբ.
«Թող չլինես ողջերի մեջ, 28 պարկուճ վրադ դատարկվի
Ձնակույտում թաղված մնաս...»
Ութ օր անց Գումիլևին մեղադրեցին հակակառավարական դավադրություն կազմակերպելու մեջ և գնդակահարեցին։
Ախմատովա-Գումիլև զույգի հարաբերությունները մենամարտ են հիշեցնում. կինը անհնազանդ ու ինքնահաստատման որոնումների մեջ է, ամուսինը ցանկանում է մնալ ինքն իրեն հավատարիմ, անկախ և իշխող։ Նրանց սիրավեպն անպտուղ չեղավ, քանի որ նախկին ամուսինները միմյանց ձոնեցին իրենց թերևս լավագույն բանաստեղծությունները։
Սերգեյ Եսենին (Այծ) և Այսեդորա Դունկան (Վագր)
Ճակատագրական սիրո ևս մեկ օրինակ, որը տևեց երկու տարի, սակայն տասնյակ տարիներ բազմաթիվ մտորումների, քննարկումների և նոթերի ստեղծման առիթ դարձավ։ Բանաստեղծ Անատոլի Մարիենգոֆը, որը Եսենինի մերձավոր բարեկամներից էր, գրում է, որ Եսենինը վաղուց ի վեր երազում էր հոլանի իրանով պարուհու հետ ծանոթանալու մասին. «Հիմա նրա մոտ ինչ-որ խենթ և անհասկանալի ցանկություն է առաջացել ծանոթանալու այդ ճակատագրական կնոջ հետ, որին նա երբեք չի հանդիպել, սակայն հենց այդ կնոջն է վիճակված Եսենինի կյանքում վճռորոշ, տխուր և ողբերգական դեր խաղալու»։ Նկարիչ Գեորգի Ժորժ Յակուլովի արվեստանոցում կայացած Եսենին-Դունկան հանդիպման մասին Մարիենգոֆն այպես է պատմում. «Գիշերվա ժամը մեկին մոտ եկավ Դունկանը... աչքի անցկացրեց սենյակը և հանկարծ տեսավ Եսենինին ու քարացավ։ Սերգեյի փոքրիկ և նուրբ բերանը շարժվեց, և նրա գեղեցիկ շուրթերին հազիվ նկատելի ժպիտ նշմարվեց։ Այսեդորան պառկեց բազմոցին, իսկ Եսենինը ծվարեց նրա ոտքերի մոտ։ Այնուհետև Դունկանը սկսեց մատներով նուրբ խաղալ Եսենինի մազերի հետ և ասաց. ,Solotaya golovaե։ Անսպասելի էր, որ մոտ երկու տասնյակի հասնող ռուսերեն լեզվի իր բառապաշարից հայտնի պարուհին ընտրեց հենց այդ երկուսը...»։
Այսեդորայի ամենանշանավոր պարերից մեկը կոչվում է «Վզնոցով պար»։ Այդ ֆանտասմագորիկ պարը նա սիրում էր պարել միայն Եսենինի ներկայությամբ։ Պոետի շիկացած երևակայությունը տարօրինակ պատկեր էր վըրձնում. «Բռնել է նա վզնոցի պոչից և պարում է։ Ու թվում է, թե այն վզնոց չէ, այլ փողոցային մի լակոտ... Մի լակոտ, որը գրկել է նրա իրանն ու տրվել խենթ պարին... ու մեկից նա բռնում է տղայի կոկորդից ու սկսում խեղդել... գետնում է նրան, պոկոտում, ծվեն-ծվեն անում... վերջ, այլևս անկենդան է տղան, նրա փոխարեն մի լաթ է գետնին ընկած... Սիրտս մարում է... ասես ես եմ անշնչացած ընկած նրա ոտքերի տակ... հաստատ ես եմ դա, վերջս եկել է...»։
Նրանց մասին ասում էին. «Նրանք մի «սանդի կտավ» են, շատ են նման միմյանց, երկուսն էլ տաղանդավոր են, զգայուն, անզուսպ ու խելառ...»։ Արտաքուստ աստվածային ներդաշնակությամբ և հանդարտությամբ օժտված այդ երկու անհատականությունները ներքուստ դժոխք էին դարձրել իրենց կյանքն ու միմյանց թունավորում էին։ Նրանց հարաբերություններն այն աստիճան հակասական և անըմբռնելի էին, որ ո՛չ իրենք, ո՛չ էլ մտերիմները դրանցից գլուխ չէին հանում։
1925 թ. դեկտեմբերի 25-ին Եսենինին կախված գտան «Անգլետեր» հյուրանցի այն համարում, որտեղ իրենց ամուսնական կյանքի առաջին ուղևորության ժամանակ իջևանել էր երջանիկ զույգը։ Ձախ ձեռքի կտրված երակից հոսած արյունով պոետն իր վերջին հանգն էր հավերժացրել. «Մնա՛ս բարով, իմ բարեկամ, մնա՛ս բարով»։ Իր սիրեցյալի մահից հետո Այսեդորան երկու տարի էլ չապրեց։ 1927 թ. սեպտեմբերի 14-ին Նիսում տեղի ունեցած համերգից հետո, որի ժամանակ նա որպես բիս պարեց իր հռչակավոր «Շարֆով պարը», որը դարձավ դժբախտ գեղեցկուհու կարապի պարը։ Համերգից հետո Այսեդորան փաթաթվեց իր շքեղ կարմիր շարֆի մեջ և նստեց ավտոմեքենա։ Ի պատասխան երկրպագուների բոցավառ ծափահարությունների և հիացմունքի ճիչերի` Դունկանը գլուխը մեքենայից հանեց դուրս և ասաց.» Մնա՛ք բարով, բարեկամներ, ես գնում եմ դեպի փառք»։ Դրանք պարուհու արտասանած վերջին խոսքերն էին, քանի որ նրա գլուխը հանկարծ կտրուկ ցնցվեց և կախվեց մեքենայից դուրս. պարանոցից կախված շարֆն ընկել էր մեծ արագություն հավաքած մեքենայի անիվի տակ։ Ամենն արդեն անցյալում էր. Այսեդորային խեղդամահ էր արել իրեն այդքան «փայփայած» շարֆը։
ԽՆԴՐԻ ԱՐԴԻԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԱՍԻՆ
Ժամանակակից կյանքի խելահեղ ռիթմերն ու կենսակերպը այլևս թույլ չեն տալիս խորազնին ուսումնասիրության ենթարկել վեկտորական օղակի կամ մոլորակային այլ երևույթները։ Դե, ո՞վ է մեր օրերում նման «անհետաքրքիր» բաներով զբաղվում։ Միթե՞ կարևոր է զուգընկեր կամ ամուսին ընտրելիս իմանալ, թե նա ո՞ր վեկտորական օղակի կամ կենդանակերպի նշանին է պատկանում։ Պարզվում է, որ դա իսկապես խիստ կարևոր է, քանզի դուք կարող եք ամուսնանալ, երեխաներ ունենալ, և հետո պարզվի, որ բացարձակապես չեք համապատասխանում իրար։ Հարկ է նշել, որ գոյություն ունի նաև մեկ այլ այլընտրանքային մոտեցում. իբր, պատահական հանդիպումներով կազմված ընտանիքներն ավելի ամուր են լինում։ Ամեն դեպքում, երևի կյանքում ամեն բան պայմանավորված է ճակատագրով, որն ի վերուստ է տրված մեզ, սակայն հաճախ կարելի է դրանում թեթևակի շեղումներ մտցնել, եթե վերջիններս կլինեն ի բարօրրություն կյանքի ամենակարևոր օղակի` ընտանիքի կայունության համար։
Չինական աստղագուշակն իր «երկնային գազանանոցով» ուրույն և հաստատուն տեղն է գտել մեր կյանքում։ Հնագույն իմաստունների ստեղծած կենդանակերպի 12 նշաններին վերաբերող հայտնագործությունները և յուպիտեր մոլորակին հլու հնազանդ ծառայող կենդանակերպի նշանները նոր լույս են սփռում մարդ-անհատի ներքին, մինչ այժմ չբացահայտված որակների վրա։ Այս 12 կենդանակերպի նշանները, որոնք օժտված են տարբեր կենսական ներուժով և աշխարհայացքով, շատ յուրօրինակ փոխհարաբերությունների մեջ են մտնում։ Մերթ անտարբեր, մերթ ներդաշնակ, մեկը մյուսին լրացնող, հաճախ` կտրուկ ու իրարամերժ, դրամատիկ և նույնիսկ ողբերգական...
24.06.2008 Կարդացեք նաև
17.12.2014
29.12.2013
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ